«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան, 35-ամյա Ժերար Պիկեի եւ 45-ամյա կոլումբացի երգչուհի Շակիրայի որդիները կապրեն մոր հետ ԱՄՆ-ի Մայամի քաղաքում, հաղորդում է AS-ը։ Կողմերը համաձայնության են հասել 13 ժամ տեւած բանակցություններից հետո։
Զույգը 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է։ Նրանց ավագ որդին 11 տարեկան է, կրտսերը՝ 9 տարեկան։
Պիկեն հնարավորություն կունենա Մայամիում երեխաներին տեսնել առանց սահմանափակումների։