«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն այս մրցաշրջանում այլեւս չի օգնի իսպանացի Չավիի գլխավորած թիմին։ 35-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային բորբոքում ունի, հաղորդում է Sport.es-ը։
Այս մրցաշրջանում «Բարսելոնան» դեռ երեք հանդիպում պետք է անցկացնի Իսպանիայի առաջնությունում «Սելտայի», «Խետաֆեի» եւ «Վիլյառեալի» դեմ։
Նախորդ տուրի խաղում Պիկեն վնասվածքի պատճառով փոխարինվել էր 28-րդ րոպեին, «Բարսելոնան» 2։1 հաշվով հաղթել էր «Մալյորկային»։