Ժերար Պիկեն կսկսի մարզչական կարիերա

324

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ժերար Պիկեն որոշել է վերադառնալ ֆուտբոլ մարզիչի կարգավիճակում։

«Նոր տարի է, եւ ես մանրամասն մտածել եւ որոշել եմ վերադառնալ ֆուտբոլ, որը շատ եմ կարոտել։ Այս անգամ չեմ լինի խաղացող, կլինեմ մարզիչ։ Մանրամասները կներկայացնեմ շաբաթվա վերջում»,-գրել է Պիկեն թվիթերյան էջում։

Պիկեն «Անդորրա» ակումբի նախագահն է։

Պիկեն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2022թ․ նոյեմբերին։ «Բարսելոնայում» նա անցկացրել է 616 հանդիպում, խփել է 53 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Բայդենի խորհրդականը քննարկել է Գազայում պատանդների ազատագրման հարցը
Հաջորդ հոդվածըԶինծառայողի մահվան երկրորդ դեպքը մեկ օրում