‘Ժերար Պիկեն համաձայն չէ Անդրես Ինյեստայի հետ’

769

«Բարսելոնայի»  պաշտպան Ժերար Պիկեն իր անհամաձայնությունն է հայտնել թիմակից Անդրես Ինյեստայի արտահայտությունների հետ՝ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին:

«Տարօրինակ է Ինյեստայից լսել Մոուրինյոյի կողմից իսպանական ֆուտբոլին հասցված վնասի մասին: Վերջին տարիներին «Բարսելոնան» հաղթել է բոլոր հնարավոր մրցաշարերում: Ինչ վերաբերում է իսպանական ֆուտոլին, ապա տեսեք, թե ինչ արդյունքների է հասել Իսպանիայի հավաքականը:

Հիշեցնենք, որ Ինյեստան Մոուրինյոյի մասին ասել էր հետեւյալը. «Մենք պետք է շիտակ նայենք փաստերին: Նա փչացրել է իսպանական ֆուտբոլը, ավելի շատ վնաս է հասցրել, քան՝ օգուտ:

Ես ընդհանրապես չեմ սիրում այդ մարդու մասին խոսել»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը փեսային շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր մանրամասներ՝ Նարեկ Հարթունյանի ընկերության գործի վերաբերյալ’