‘
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հանդես է եկել Կատալոնիայի ինքնավար մարզի նախագահ Արթուր Մասիի պաշտպանությամբ: Վերջինս իսպանական La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ կատալոնացիները իրավունք ունեն որոշելու իրենց ապագան և հանրաքվեի միջոցով առանձնանալու Իսպանիայից:
«Նման նախագահ ունենալն իսկական շքեղություն է: Շնորհակալություն «La Sexta»-ին հարցազրույցի համար: Թող դա ողջ Իսպանիան լսի»,- Պիկեի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պիկեն հայտարարել էր, որ Կատալոնիայի անկախացման դեպքում չի հրաժարվի Իսպանիայի հավաքականում հանդես գալուց:
‘