‘Ժերար Պիկե. «Իմ դիրքորոշումը Կատալոնիայի անկախացման շուրջ չի ազդի Իսպանիայի ազգային հավաքականում իմ ելույթների վրա»’

673

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն բոլորին հասկացրել է, որ չի պատրաստվում հրաժարվել Իսպանիայի հավաքականում հանդես գալուց այն դեպքում, եթե Կատալոնիան անկախություն ձեռք բերի: Նշենք, որ կատալոնացի ֆուտբոլիստը բազմիցս հանդես է եկել Կատալոնիայի անկախացման հանրաքվե անցկացնելու նախաձեռնության պաշտպանությամբ:

«Ես չեմ հասկանում, թե ինչն է վախեցնում մարդկանց: Ես արդեն 11 տարի է խաղում եմ Իսպանիայի հավաքականում, և ոչ ոք չի կարող մտածել, որ ես այնտեղ ինչ-որ բան այնպես չեմ անի: Սակայն ես կատալոնացի եմ և կողմնակից եմ դեմոկրատական ռեֆերենդումի: Ես մեր տարածաշրջանի՝ Իսպանիայից  անկախացման ջատագովն եմ, բայց Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ դա ոչ մի կապ չունի»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:  

Նշենք, անկախության հանրաքվեն Կատալոնիայում կանցկացվի նոյեմբերի 4-ին:

Նախորդ հոդվածը‘Ֆինլանդիայում առաջին անգամ ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացվել’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը գնում է Վատիկան (փեսայի մոտ), որ ի՞նչ անի’