‘Ժերար Պիկե. Չեմպիոնության համար պայքարն ավարտված է’

715

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ կատալոնացիները գործնականում ապահովել են Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

«Ինչպես երեւում է, մենք հեշտությամբ կապահովենք մեր հաղթանակը առաջնությունում: Պայքարը գործնականում ավարտված է, մնացել են մանրուքները: Հենց երկրի առաջնությունն է թույլ տալիս գնահատել մրցաշրջանը որպես հաջողված:

Կարելի է ասել, որ այս տարի մենք հիանալի հանդես եկանք: Մենք կարող ենք դուրս թռնել Չեմպիոններ լիգայի քառորդ եզրափակիչից, սակայն դա չի մթագնի մրցաշրջանը»,- Պիկեի խոսքն է մեջբերում  Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմադիր բանակը գնդակոծում է Դամասկոսը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ-ում քննարկվել է 7-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի շրջանակը’