‘Ժերվինիո. «Ցավում եմ, որ այդքան շուտ հեռացա «Արսենալ»-ից` ցույց չտալով այն ամենն, ինչին ընդունակ եմ»’

997

«Ռոմա»-ի կիսապաշտպան Ժերվինիոն պատմել է այն մասին, թե ինչպես է վերաբերվում «Արսենալ»-ին և լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին.

«Վենգերը երբեք ինձ չհավատաց: Ռուդի Գարսիան ֆուտբոլիստներին չի բաժանում խաղացողների և չխաղացողների խմբերի: Նրա թիմում 25 ֆուտբոլիստ կա, և ոչ թե` 11: Նա բոլորի հետ շփվում է:

Մանկուց ես երազում էի խաղալ «Արսենալ»-ում, քանի որ սիրում էի այդ ակումբը: Իսկ հիմա ես ատում եմ այդ ակումբն այն վերաբերմունքի պատճառով, որն ինձ ցույց էր տալիս Վենգերը:

Ցավում եմ, որ այդքան շուտ հեռացա «Արսենալ»-ից` ցույց չտալով այն ամենն, ինչին ընդունակ եմ: Հիմա ես դա անում եմ «Ռոմա»-ում»,- La Gazzetta dello Sport-ին հղում կատարելով` Ժերվինիոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Նշենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում 27-ամյա իվուարցի ֆուտբոլիստը երկու գոլ է խփել և դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի թանկարժեք նվերը իր թիմակիցներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանն աշխարհի 2026 թ. առաջնությունն անցկացնելու հայտ կներկայացնի’