‘Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են Վայքի հիվանդանոց’

2466

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն այս պահին հետազոտություն է անցնում Վայքի հիվանդանոցում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ դեռ բժիշկների հետազոտության արդյունքները չկան, սակայն, իրենք ենթադրում են, որ Սեֆիլյանի մոտ ներքին արյունահոսություն է, քանի որ ամբողջ մարմինը սալջարդների մեջ է: Ավետիսյանը նշեց նաեւ, որ ոստիկանական համազգեստով մարդիկ մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սեֆիլյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բերձոր չհասած ճանապարհին ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են Հիմնադիր խորհրդարանի կողմից «Դեպի Արցախ» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Ստեփանակերտից երթի մասնակիցներին դիմավորելու եկած քաղաքացիները, այդ թվում ազատամարտիկներ:  

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիերա լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԼՂՀ ոստիկանության` իրենք «կանխել են» հասարակական կարգի «հնարավոր խախտումները»’