‘Ժիրայր Սեֆիլյան. Մոսկվան մտադիր է վերջնականապես գաղութացնել Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը’

912

Հայաստանի` ՄՄ անդամ դառնալուց հետո հնարավոր սկզբունքային փոփոխություններին, ապա պետք է հաշվի առնել, որ և ՄՄ ստեղծումը, և Եվրասիական միության ստեղծման պլաններն արդեն սկզբունքային փոփոխություններ են, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Նախախորհրդարանի» անդամ, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը:  

«Ավելին` դրանք նաև նախատեսված փոփոխություններին հասնելու միջոցներ են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանը (Արցախը ներառյալ), ինչու ոչ` նաև Ադրբեջանն ամբողջությամբ գաղութացնելու, ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը փոփոխելու պլաններին: Բնական է, որ այդ պարագայում անիմաստ է երևակայել անգամ, որ հայության համար կարող է շահեկան իրավիճակ առաջանալ»,- նշել է նա:

Մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների որոշակի շրջանակների կարծիքը, ըստ որի`Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի միանշանակ աջակցությունը ստանալու նպատակով`Սեֆիլյանը նշել է. «Նախ` Բաքվի վարչախումբը ևս չի արտահայտում Ադրբեջան կոչվող արհեստական պետության ժողովուրդների կամքը: Ուստի նրան ևս պետք է վերապահումով մոտենալ»:

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Թուրքիային դժվար կլինի փակ պահել Մաքսային միության անդամ-երկրների հետ սահմանը’
Հաջորդ հոդվածը‘Լոռու մարզի Դսեղ գյուղում գրանցվել է խոզերի անկում’