‘Ժիրինովսկին ՌԼԴԿ-ն կվերածի բուսակերների կուսակցության’

772

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մտադիր է աստիճանաբար ամբողջ կուսակցությունն անցկացնել բուսկան սննդի, քանի որ, ըստ նրա՝ միսը շատ վտանգավոր է առողջության համար: «Նորվեգիայում սահմանել են օր՝ առանց մսի, ճիշտ է՝ առայժմ միայն զինծառայողների համար: Դա շատ ճիշտ է: Միսը շատ վտանգավոր մթերք է: Նորվեգիան հարուստ երկիր է: Նրանք շատ լավ են հասկանում, որ մարդկանց պետք է ավելի շատ ընտելացնել բուսկան սննդին: ՌԼԴԿ-ում չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում: Հիմա արդեն մենք ՌԼԴԿ անդամներին կպարտադրենք անցնել բուսական սննդի»,- լրագրողներին հայտնել է Ժիրինովսկին: Կուսակցության ղեկավարի խոսքով՝ ինքն արդեն վաղուց միս չի գործածում: «Աստիճանաբար կանցնենք բուսական սննդի», եզրափակել է Ժիրինովսկին, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Կիմ Իր Սենը որոշել էր ապրել 120 տարի’
Հաջորդ հոդվածը‘Խամենեին չի նահանջի, նա տրամադրված է ապտակներ հասցնելու’