‘Ժիրինովսկի. «Միջադիրները» վատ են անդրադառնում տղամարդկանց հոգեբանության վրա’

2395

‘

ՌԼԴԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել նվազեցնել կանանց հիգիենայի միջոցների գովազդի ծավալը, փոխանցել է «Москва» լրատվական գործակալությունը: Նրա կարծիքով՝ այդպիսի գովազդը բացասական ազդեցություն է գործում տղամարդկանց վրա;

«Մեզ պատմում են միջադիրների ու կոշտացած մատների մասին: Պետք չէ դա անել, դա վատ ազդեցություն է ունենում»,- ասել է քաղաքական գործիչը լրագրողներին:

Նա հիշեցրել է, որ ՌԼԴԿ-ն  դեմ է նաև տղամարդկանց սեռական կարողության միջոցների գովազդին:

2014 թ. Ժիրինովսկին մինչև իսկ հայտարարել է, որ ռուսաստանցիները տարեկան 3-4 անգամից ավելի սեքսով չպետք է զբաղվեն: «Պոռնկագրության, պոռնոֆիլմերի և զանազան նման կինոնկարների ազդեցության տակ երիտասարդ սերնդի մոտ նորմ է ձևավորվում՝ որքան շատ՝ այնքան լավ:

Որքան հազվադեպ՝ այնքան լավ: Եվ միայն այն դեպքում, երբ փոխադարձ համակրանք կա: Ստանդարտը՝ եռամսյակը մեկ»,- պարզաբանել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը:

Փոխանցում է lenta.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘«Ամենավտանգավոր դիվանագետը». Կիսլյակը հեռանում է’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանք է առաջադրվել՝ մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար’