«Ժիրոնայի» գլխավոր մարզիչը որակազրկվել է երկու խաղով

221

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է կարգապահական կոմիտեի որոշումը՝ կապված «Ժիրոնա» — «Ռեալ Սոսիեդադ» Լա լիգայի 23-րդ տուրի հանդիպման (0-0) հետ: «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելը որակազրկվել է երկու խաղով:

Այդ հանդիպման 89-րդ րոպեին 48-ամյա մասնագետը հեռացվել է դաշտից՝ դժգոհելով գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի կայացրած որոշումից:

Բացի որակազրկումից, Միչելը պետք է նաև 600 եվրո տուգանք վճարի, իսկ կատալոնական ակումբը՝ 700 եվրո:

Իսպանացի մասնագետը «Ժիրոնայի» խաղը պահեստայինների նստարանից չի կարողանա ղեկավարել Լա լիգայի 24-րդ և 25-րդ տուրերի՝ Մադրիդի «Ռեալի» և Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղերում:

«Ժիրոնայի» կազմից մադրիդյան ակումբի դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնեն նաև վենեսուելացի կիսապաշտպան Յանխել Էրերան ու նիդերլանդցի պաշտպան Դեյլի Բլինդը:

Նախորդ հոդվածըԱֆրիկայի ազգերի գավաթ. հայտնի դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը
Հաջորդ հոդվածըMarca. Բենզեման կոնֆլիկտ է ունեցել «Ալ-Իթիհադի» մարզչի հետ