«Ժիրոնան» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի տնային խաղում 5-1 հաշվով հաղթեց «Սևիլիային»:
Հանդիպման 10-րդ րոպեին Այզեկ Ռոմերոյի գոլի շնորհիվ հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Առաջին կեսում անդալուզյան ակումբի գոլին «Ժիրոնայի» ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը պատասխանեց 3 գնդակով՝ աչքի ընկնելով 13-րդ, 15-րդ և 19-րդ րոպեներին:
Երկրորդ կեսում «Ժիրոնայից» մեկ այլ ուկրաինացի՝ Վիկտոր Ցիգանկովը, կատալոնական ակումբի չորրորդ գնդակն ուղարկեց «Սևիլիայի» դարպասը: Իսկ խաղավերջում՝ 89-րդ րոպեին, Քրիստիան Ստուանին հաշիվը դարձրեց ավելի խոշոր՝ 5-1:
Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» միավորների քանակը հասցրեց 52-ի և 1 միավորով առաջ անցավ Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Սևիլիան» 16 միավորով 17-րդ տեղում է:
Լա լիգա, 21-րդ տուր
«Ժիրոնա» — «Սևիլիա»՝ 5-1 (տեսանյութ)
Արտյոմ Դովբիկ, 13, 15, 19, Վիկտոր Ցիգանկով, 56, Քրիստիան Ստուանի, 89 — Այզեկ Ռոմերո, 10