‘
«Չելսի»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարծիք է հայտնել, թե ով պետք է նվաճի «Ոսկե գնդակ»-ը:
««Ոսկե գնդակ»-ը պետք է ֆրանսիացի ֆուտբոլիստ նվաճի կամ Մոդրիչը:
Եթե կարողանայի քվեարկել, ապա գիտեմ, թե թիմակիցներիցս ում օգտին կտայի իմ ձայնը, բայց ձեզ չեմ ասի», — 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը:
Հիշեցնենք, որ Մոդրիչն արդեն ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով՝ 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
‘