‘Ժիրու. «Մենք ցանկանում ենք մրցաշրջանի ավարտը հիանալի անցկացնել»’

1084

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ խաղից հետո հայտարարել է, որ իր թիմը փորձելու է նույնքան հաջող անցկացրել նաև մյուս հանդիպումները: Հիշենենք, որ Լոնդոնում կայացած խաղում «զինագործները» հաղթեցին 4:1 հաշվով, իսկ Ժիրուն դարձավ գոլի հեղինակ:

«Առաջին խաղակեսում «Լիվերպուլն» անընդհատ կորցնում էր գնդակը, իսկ մենք նախքան ընդմիջման գնալը կարող էինք երեքից ավելի գոլ խփել: Բայց, իհարկե, առաջին կեսից հետո 3:0 հաշիվը ևս հիանալի էր:

Մենք ցանկանում ենք մրցաշրջանի ավարտը հիանալի անցկացնել: Այժմ «Արսենալը» պետք է կենտրոնանա միայն իր խաղի վրա, իսկ հետո հետևի մրցակիցների` «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» արդյունքներին: Մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,-Ժիրուի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:

Հավելենք, որ այժմ «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Չելսիի» զիջում է 4 միավորով, սակայն «ազնվականները» երկու խաղ պակաս են անցկացրել:

Նախորդ հոդվածը‘Մարսելո Բիելսանի գովեստի խոսքերն ուղղված Գաել Անդոնյանին’
Հաջորդ հոդվածը‘Ռոջերս. «Սա այն խաղերից էր, որում մենք պարտավոր էինք միավոր վաստակել»’