‘Ժնևում մեկնարկում են խորհրդակցություններ՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ‘

887

Երեքշաբթի, ՄԱԿ-ի հովանու ներքո, Ժնևի Ազգությունների պալատում մեկնարկում են Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ խորհրդակցություններ, որոնց հրավիրված են Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև «բոլոր կրոնական և միջազգային խաղացողները», այդ թվում՝ Իրանը, Սաուդյան Արաբիան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների «հնգյակը»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան և նրա տեղակալ Ռամզի Իզելդին Ռամզին 4-6 շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր պատվիրակության հետ առանձին, փակ հանդիպումներ կունենան, ընդ որում՝ առաջնահերթ ուշադրություն կհատկացվի սիրիացիներին:

Ժնևյան խորհրդակցությունները նպատակ ունեն վերլուծել ներկա իրավիճակը՝ «Ժնևյան համաձայնագրի ընդունումից (2012 թ. հունիսի 30) երեք տարի անց»: ՄԱԿ-ում, սակայն, ընդգծել են, որ Ժնևում հանդիպումների արդյունքում «հրապարակային ծանրակշիռ հայտարարություններ չեն ակնկալվում»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանի ընկերությունները 35%-ով պակաս հարկ են վճարել’
Հաջորդ հոդվածը‘«Ազգային ճակատը» դադարեցրել է Լը Պենի անդամակցությունը’