‘
Ժնևում մեկ օրվա ընթացքում մի քանի տասնյակ ասուլիսներ են տեղի ունեցել, որոնցում ներկայացվել են ավտոաշխարհի վերջին նորությունների հարյուրավոր նմուշներ: Սակայն բոլոր ավտոմեքենաներից ամենադիտարժանը եղել է իտալական Ferrari ապրանքանիշի հերթական սուպերքարը՝ համենայնդեպս՝ հանդիսատեսի ուշադրության առումով:
«Մենք որոշեցինք այս մեքենան պարզապես LaFerrari անվանել»,- ասել է ընկերության տնօրեն Լուկա դի Մոնտեզեմոլոն:
Մեքենան արտադրվելու է սահմանափակ քանակով (ընդամենը 499 նմուշ), ընդ որում՝ Ferrari-ն այսօր արդեն 700-ից ավելի պոտենցիալ գնորդ ունի, որոնք պատրաստ են մեքենայի համար ցանկացած գումար վճարել:
‘