‘
«Բարսելոնայի» նախկին նախագահ քննադատել է թիմի ղեկավարության վերջին որոշումները:
«Թիմի ներկայիս ղեկավարությունը պետք է ավելի շատ ջանք գործադրեր Գվարդիոլային պահելու համար: Նա հեռացավ «Բարսելոնայի» միտումնավոր անփութության պատճառով: Qatar Airways-ի հետ հովանավորչական գործարք կնքելու ընթացքում շատ ստեր են ասվել: Արդյոք դա ակումբի համար լավագույն գործարքն էր, թե ոչ, կախված է թիմի ֆինանսական պահանջներից: Բայց նման որոշումներով ակումբը կորցնում է իր ընդհանրությունը»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Football Espana-ն:
‘