‘Ժոան Լապորտա. «Մեծ սխալ կլինի, որ հնարավոր հանրաքվեի արդյունքներով դադարեցնեն «Էլ Կլասիկոն»’

2407

Կատալոնիայում շատերն են սպասում, որ շուտով ձեռք կբերեն այդքան ցանկալի անկախությունը: Հնարավոր հանրաքվեի մասին լուրերն ու խոսակցությունները շատանում են օրեցօր: Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, անդրադառնալով թեմային, նշել է, որ հնարավոր հանրաքվեի արդյունքներով կարող է այնպես ստացվել, որ ֆուտբոլասերներն այլևս չկարողանան վայելել «Էլ Կլասիկոն»:

— Դա կոպիտ սխալ կլինի,- հայտարարել է Լապորտան:- Թե ինչպիսի ավարտ կունենա հանրաքվեն, դեռ պարզ չէ, սակայն կարելի է ենաթադրել, թե ինչ ազադեցություն այն կարող է ունենալ կապտանռնագույնների վրա որպես ֆուտբոլային ակումբի: «Կլասիկոն» դադարեցնելը կնշանակի կորցնել հսկայական լսարան:

Լապորտան անդրադարձել է նաև Խերարդ Պիկեի հայտարարությանը, որտեղ պաշտպանը կողմ է արտահայատվել հնարավոր հանրաքվեին:

— Դա նորմալ է և ես հարգում եմ նրա որոշումը: Կատալոնիայում շատերը պայծառ ապագայի հույս ունեն, իսկ ճանապարհը, ըստ նրանց, հանրաքվեն է,- նշել է Լապորտան:

Ին չ վերաբերում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ապա Լապորտան ասել է հետևյալը:

— Որոշողն ամեն դեպքում Մեսսին է, սակայն որպես երկրպագու, իմ ցանկությունն է, որ նա մնա թիմում: Նա միշտ ցույց է տվել իր սերը դեպի ակումբը և պատրաստակամությունը շարունակել մրցելույթները «Բարսելոնայում»:  Թիմում այս տարի փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն կարծում եմ, որ Վալվերդեի կողմից մի շարք հարցեր կարգավորելուց հետո թիմն ավելի մրցունակ կդառնա,- հավելել է Լապորտան:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսիին դեռևս չի երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ, որի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը’
Հաջորդ հոդվածը‘ԱՖԱ-ն հանդես է եկել ի պաշտպանություն Ադրիեն Սիլվայի’