‘Ժոզեն դժգոհ է թիմի գրաֆիկից’

1706

Ժոզե Մոուրինյոյին դուր չի գալիս իր նոր թիմի գրաֆիկը: Նա կարծում է, որ Եվրոպա լիգայի մասնակցության պատճառով իրենք հայտնվել են «հնարավոր ամենավատ իրավիճակում», որը կարող է լինել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում:

«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցրեց 5-րդ տեղը և ձեռքից բաց թողեց Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունը: Հիմա թիմը պետք է պայքարի Եվրոպա լիգայում:

Մոուրինյոն անհանգստանում է, որ խաղերի միջև փոքր դադարը կարող է բացասական ազդեցություն ունենալ և կարծում է, որ «Չելսին», որը նույնիսկ Եվրոպա լիգային չի մասնակցում, տիտղոսային պայքարում առավելություն ունի:

«Պրեմիեր լիգան երբեք ձեզ հաճո չի լինում: Հինգշաբթի օրը մենք Եվրոպա լիգայի հանդիպում ենք անցկացնելու, բայց չեմ կարծում, թե մեր հաջորդ խաղը կնշանակեն երկուշաբթի. նրանք մեզ կստիպեն խաղալ կիրակի, հավանաբար ժամը 12-ին:

Այնպես որ, մենք հնարավոր վատագույն իրավիճակում ենք: Պայքարել ցանկացող թիմի համար դա Պրեմիեր լիգայում վատագույն իրավիճակն է:

Ավելի հեշտ է լինել Չեմպիոնների լիգայի թիմ: Ակնհայտորեն, շատ ավելի հեշտ է լինել «Լիվերպուլի» տեղը 2 տարի առաջ և «Չելսի»՝ հաջորդ մրցաշրջանում:

Մեկ ամբողջական շաբաթ աշխատելու համար: Դա երազանք է: Երազանք մի մարզչի համար, որը ցանկանում է բարելավել իր թիմի վիճակը»:

Ինչևէ, Մոուրինյոն վճռականորեն է տրամադրված իր առաջին մրցաշրջանում, թեպետ տնօրենների խորհուրդը նրան 3 մրցաշրջան է տվել «Յունայթեդ» նախկին բարձունքին ըվերադարձնելու համար:

«Սեփականատերերի ու պարոն Վուդվորդի ասածը հետևյալն էր. «Ստացիր քո 3 տարին, արա քո աշխատանքը, բարելավիր թիմը և վերադարձրու մեզ այն կետին, որտեղ էինք 3 տարի առաջ»: Իմ ասածն այն է, որ ես ցանկանում եմ առաջին մրցաշրջանում տիտղոս նվաճել:

Ես ուզում եմ չեմպիոն լինել: Նախքան մրցաշրջանն ասել, թե թոփ քառյա՞կն է նպատակը: Թոփ քաղյակը նպատակ չէ: Մենք ցանկանում ենք խաղալ չեմպիոն դառնալու համար:

Եթե մրցաշրջանի ընացքում տեսնենք, որ միավորների տարբերությունը մեզ թույլ չի տալիս տիտղոսի համար պայքարել, ապա նոր նպատակ կսահմանենք, և եթե դու չես կարող չեմպիոն դառնալ, ապա հաջորդ նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է»:

Նախորդ հոդվածը‘Ջաննի Ինֆանտինո. Մինչև ԱԱ-2026-ը պետք է լինի 40 մասնակից երկիր’
Հաջորդ հոդվածը‘Premierleague.com. Մխիթարյանը գոլեր խփելու մեծ պոտենցիալ ունի’