‘ Ժոզեպ Բարտումեուն ՖԻՖԱ-ի հետ հարաբերությունների մասին’

557

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտումեուն պատմել է ՖԻՖԱ–ի հետ հարաբերությունների մասին՝ կատալոնական ակումբի նկատմամբ կիրառված տրանսֆերային արգելանքից հետո։ Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Մենք խզել են ՖԻՖԱ–ի հետ հարաբերությունները։ Դրանք կվերականգնվեն միայն տրանսֆերային արգելանքի ավարտից հետո»,– ասել է Բարտոմեուն։

«Կապտանռնագույնների» նախագահի խոսքերով «Բարսելոնան» ներկա չի գտնվի նաև «Ոսկե գնդակի» արարողությանը, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներից մեկը Լիոնել Մեսսին է։

Բացի դրանից, սպասվում է, որ Բարտոմեուն իր դժգոհությունը կհաղորդի ՖԻՖԱ–ի նախագահ Զեպ Բլատերին ուղղված նամակում։ Կատալոնացի պաշտոնյայի խոսքերով, «Բարսելոնան» մտադիր չէ պատժամիջոցների պատճառով փոխել ակումբի ակադեմիայի աշխատելաոճը։

Հիշեցնենք, որ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ կատալոնական ակումբի վրա դրված արգելանքը կիրառվել է 2014 թվականի ապրիլին։ Նման պատժամիջոց կիառվել է 2009–ից 2013 թվականների ընթացքում մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագիր ստորագրելու օրենսդրության մեջ կիրառված խախտումների համար։

«Բարսելոնան» երկու անգամ փորձել է բողոքարկել այդ որոշումը, սակայն երկու անգամ էլ այն մերժվել է։

Նախորդ հոդվածը‘Լիտվայում մտադիր են արգելել ռուսաստանյան երեք հեռուստաալիքների հեռարձակումը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները’