‘
«Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի այն խոսքերը, որ իրենց միջև կոնֆլիկտ չի եղել:
«Դա տիպիկ հարցազրույց է այն մարդու համար, ում կարիերան ավարտին է մոտենում: Ինչ վերաբերում է իմ մասին խոսքերին, երբ նա ասում է, որ նա ինձ հետ կոնֆլիկտ չի ունեցել, ճիշտ չէ:
Կասիլյասը կոնֆլիկտ է ունեցել ինձ հետ այնպես, ինչպես ուրիշ ոչ-ոք նրանից լավ չի կարողանում. գաղտնի», — պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում MAJ-ը:
‘