‘Ժոզե Մոուրինյոն նորից ցնցել է մարզաշխարհը իր արտառոց մտքերով’

767

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական հայտարարությունն է արել, որը կարող է ֆուտբոլային աշխարհում ոչ միանշանակ արձագանք ստանալ:

Պորտուգալացի մասնագետը հայտարարել է, որ «Արքայական ակումբը» աշխարհում ամենագրավիչ ֆուտբոլն է ցուցադրում:

Ես հիանում եմ իմ թիմի խաղով: Դեռ չի ծնվել մեկը, որն ինձ համոզեր, որ աշխարհում ավելի հետաքրքիր խաղացող թիմ գոյություն ունի: Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա ժամանակն է, որ նրա մասին ավելի քիչ խոսենք: «Ռեալը» Իսպանիայի չեմպիոնն է, «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթողը: Իսկ «Բարսան» նախորդ մրցաշրջանում նման հաջողությունների չի հասել»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Championat.com-ը:   

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Մելիք-Շահնազարյան. Գլխավոր խնդիրը Հայաստանի ռազմական պատրաստականությունն է ‘