‘ Ժոզե Մոուրինյոն ո՞ր թիմերի հետ չի ցանկանում է հանդիպել’

584

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հայտնվելու դեպքում կցանկանար խուսափել կատալոնական «Բարսելոնային» հանդիպելուց.

«Շատ խաղեր են եղել «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Բարսելոնայի» դեմ։ Մենք հանդիպել ենք տարբեր մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթում, Իսպանիայի առաջնությունում։ Դա չափազանց հաճախ էր պատահում։ Այնպես, որ ես հիմա այդքան էլ չէի ցանկանա այդ թիմերի հետ հանդիպելուց»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «A Bola»-ն։

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Փարիզյան ակումբի դաշտում առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ ահա «Բարսելոնան» ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։ 

Նախորդ հոդվածը‘Քրիստիանո Ռոնալդուն պատրաստվում է դատի տալ կոլումբիացի երգիչ Քևին Ռոլդանին’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ‘