‘Ժոզե Մոուրինյու. «Չգիտես, ով կարող է չեմպիոն դառնալ և ով հանդես գալ Եվրոպայի լիգայում»’

569

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ընդգծել է Անգլիայի առաջնության անկանխատեսելիությունը: Նա նշել է, որ միանգամից մի քանի ակումբներ կարող են պայքարել Պրիեմիեր լիգայում հաղթելու համար:

– Անցած տարվա հուլիսի ոչ ոք  չէր կարող ասել, որ «Մանչեսթր Յունայթեդը»  տեղի չի գտնի առաջին քառյակում,-մարզչի խոսքերն է մեջբերում A Bola-ն: Առաջիկա խաղաշրջանի համար նույնպես կանխատեսումները կարող են սխալ լինել: Անցած խաղաշրջանում շատ լավ թիմեր կային, իսկ հիմա նրանք կարող են ավելի լավը դառնալ, քանի որ նրանց առաջընթացի համար ներդրումներ են կատարվել: Մի քանի տարի առաջ, կարող էինք ասել, թե ովքեր կլինեն հաղթողի հավակնորդները և չէինք սխալվի: Իսկ հիմա ասում ենք, թե ով կլինի հաղթողը, իսկ նա առաջին քառյակում էլ տեղ չի գտնում:  Այնպես, որ ոչ ոք չգիտի, թե ով կհաղթի: Ես միայն գիտեմ, որ «Չելսին» այդ հնարավորությունն ունի: Բայց դրա հետ միասին, նույնքան հնարավորություն ունեն «Լիվերպուլը»,«Արսենալը», «Մանչեսթր Յունայթեդը» և «Մանչեսթր Սիթին»: Չգիտես, ով կդառնա չեմպիոն, իսկ ով կխաղա Եվրոպայի լիգայում: 

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» 2013-2014թթ. դարձել է Եվրոպայում հաղթող այցելությունների թվով ‘
Հաջորդ հոդվածը‘Պավել Նեդվեդ. «Ես կարող եմ հասկանալ Սուարեսին, ես ինքս այդպիսի խաղացող էի»’