‘Ժոզե Մոուրինյո. «Ամռանը կվերադառնամ աշխատանքի, բայց այս պահին որեւէ պայմանագիր չեմ կնքել»’

1355

Լուի վան Գալն իմ ընկերն է, ես աշխատել եմ նրա հետ մի քանի տարի («Բարսելոնայում»), «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր չեմ կնքել, ասել է Լոնդոնի «Չելսիի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

«Ինձ մշտապես կապում են այս կամ այն ակումբի հետ: Ամռանը կվերադառնամ աշխատանքի, բայց այս պահին որեւէ պայմանագիր չեմ կնքել: Այժմ վերլուծում եմ առաջարկներ մի քանի ակումբներից եւ հավաքականներից: Անկեղծ ասած, կնախընտերի ակումբային աշխատանքը, բայց պետք է ուսումնասիրեմ բոլոր տարբերակները: Ես կցանկանայի մնալ Անգլիայում: Հավանում եմ այս երկիրն ու այս ֆուտբոլը: Ընտանիքս երջանիկ է այստեղ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com- ը:

Բրիտանական մամուլի տվյալներով, պորտուգալացի մասնագետն ու «Մանչեսթեր Յունայթեդը» հասել են համաձայնության, եւ ամռանը նա կփոխարինի հոլանդացի Վան Գալին:

Նախորդ հոդվածը‘Արբելոան և Պիկեն շարունակում են հեգնել իրար’
Հաջորդ հոդվածը‘Ռանիերին արտասվել է «Սանդերլենդ»-ի դեմ խաղից հետո (տեսանյութ)’