‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր տեսակետն է հայտնել իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի՝ «Մանչեսթեր Սիթիից» «Միլան» տղափոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բալոտելին «Ինտերի» դպրոցի սան է եւ Մուրինյոյի ղեկավարությամբ հանդես է եկել ակումբի կազմում:
«Բալոտելին «Միլանի» մարզաշապիկը փորձում էր դեռ այն ժամանակ, երբ խաղում էր «Ինտերի» կազմում: Այժմ նա հասել է իր նպատակին եւ կարող է գոհ լինել:
Իսկ եթե Խավիեր Ձանետիին տեսնեինք «Միլանի» մարզաշապիկով, ահա դա իսկապես աղետ կլիներ: Բայց ոչ Բալոտելիի դեպքում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Sky Sports Italia-ը:
‘