‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է այն մասին, որ մարդիկ իրեն այլ կերպ են պատկերացնում, քանի որ սովորական կենցաղում իրեն չեն տեսնում:
«Ես ատում եմ իմ սոցիալական կյանքը: Ինձ դուր չի գալիս, որ ես չեմ կարողանում նորմալ հայր լինել, գնալ եւ հետեւել իմ տղայի ֆուտբոլային հանդիպմանը եւ լինել 20 հայրերից մեկը, ով հետեւում է խաղին:
Գալիս եմ խաղին, մարդիկ ինձ մոտենում են, որ լուսանկարվեն, ինքնագիր վերցնեն, վիրավորեն ինձ կամ 12-ամյա տղայիս, երբ նա գոլ է խփում:
Դա նորմալ է, որովհետեւ մարդիկ մտածում են, թե ճանաչում են ինձ, մինչդեռ չեն ճանաչում: Նրան ճանաչում են մարզիչին 90 րոպեի ընթացքում: Ես խաղի ընթացքում իմ տեղում եմ գտնվում ոչ նրա համար, որ հաճելի ժամանակ անցկացնեմ:
Ես ապրում եմ յուրաքանչյուր խաղով, կարծես դա լինի իմ վերջին խաղը: Ես ամեն ինչ անում եմ հաղթանակի համար, անում եմ իմ գործը: Իսկ մարդիկ ինձ տեսնում են այնպիսին, ինչպիսին տեսնում են: Հետո նրանք ինձ տեսնում են մամուլի ասուլիսում:
Մարդիկ ինչ չեն ճանաչում որպես ընկեր, ընտանիքի հայր կամ թիմի ղեկավար: Նրանք չեն տեսնում իմ հարաբերությունները մարդկանց հետ: Այդ իսկ պատճառով ես չեմ բողոքում, երբ մարդիկ սխալվում են: Նրանք պարզապես սխալ տեսանկյունից են ինձ տեսնում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում CNN-ը:
‘