‘Ժոզե Մոուրինյո. «Ես այնպիսին չեմ, ինչպիսին ինձ բոլորն են պատկերացնում»’

948

Լոնդոնի Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, ասել է, որ նա դեռ սիրում և վստահում է իր թիմի խաղացողներին:

«Այն ֆուտբոլիստները, որոնք չորեքշաբթի դուրս մնացին Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից, նրանք նույն մարդիկ են որոնք առաջին տուրից գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, որոնք մտադիր են դառնալ Անգլիայի չեմպիոններ: Այդ նույն ֆուտբոլիստները են, որոնք վերջերս հաղթել են Գավաթի լիգան: Նրանք նույն խաղացողներն, որոնց այժմ այնքան քննադատում են: Եթե Գավաթի լիգայի հաղթանակին ավելացնենք նաև Պրեմիեր լիգայի առաջնության հաղթանակը, ապա տարին կարող ենք համարել գերազանց:

Ես սիրում եմ իմ խաղացողներին և լիովին վստահում եմ նրանց: Ես աջակցում եմ նրանց: Մենք միասին հաղթում ենք, միասին, պարտվում: Ես այն չեմ, ինչը պատկերացնում են մարդիկ: Ես ինձ այդպես չեմ պահում, ինչպես գրում են լրագրողները:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին հաստատել է , որ Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի դարպասը կպաշտպանի Կասիլյասը’
Հաջորդ հոդվածը‘Քրիստիանու Ռոնալդուն «Facebook»-ի ամենահայտնի անձն է’