‘
Պորտուգալացի մարզիչն ասել է, որ չգիտե, թե որտեղ է Ալեքսիս Սանչեսը։ Մոուրինյոն նախատեսել է Սանչեսին ներգրավել նախապատրաստական փուլի շրջանակներում ԱՄՆ-ում կայանալիք խաղերին՝ չնայած նրան, որ ֆուտբոլիստը ուշ կմիանա թիմին և բաց կթողնի նախապատրաստության սկզբնական մասը։
— Նույնիսկ չգիտեմ, թե որտեղ է Սանչեսը։ Գուցե՝ Լոս Անջելեսում, գուցե՝ Մանչեսթերում։ Նա «Յունայթեդի» կարևորագույն խաղացողներից է և ժամանելուց հետո պետք է հանդես գա թիմում։ Նրա համար դժվար կլինի, որովհետև պետք է հասցնի լրացնել բաց թողածը։
Չկան նաև Լուկակուն և Ռեշֆորդը։ Ես ֆիզպատրաստության գծով մարզչին թողել եմ Մանչեսթերում, որը կօգնի տղաներին: Անգլիայում հավաքներ կլինեն։ Դրանից հետո կտեսնեմ, թե ով ինչ մարզավիճակում է,- ասել է Մոուրինյոն։
‘