‘Ժոզե Մոուրինյո. Ժամանակակից ֆուտբոլը լի է Էյնշտեյններով’

2212

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է անգլիական թիմի երեք անընդմեջ պարտությունից հետո սուր քննադատությանը:

«Վատ շաբաթ էր մեր թիմի համար: Գիտեմ, որ աշխարհը լի է Էյնշտեյններով: Գիտեմ, որ նրանք փորձում են ջնջել 16 տարվա կարիերաս: Փորձում են ջնջել «Մանչեսթեր Յունայթեդի» անհավանական պատմությունը եւ խոսում են միայն երեք վատ արդյունքներով վատ շաբաթվա մասին: Ժամանակակից ֆուտբոլը լի է Էյնշտեյններով»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի  ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում եւ Եվրոպայի լիգայում կրած երեք պարտություններից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել է «Նորթհեմփթոնին» եւ 1/8 եզրափակիչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Նախորդ հոդվածը‘Ռանյերի. Ցանկանում ենք ռեւանշի հասնել «Օլդ Տրաֆորդում»’
Հաջորդ հոդվածը‘Պոլ Պարկեր. Ռունին նույնիսկ արժանի չէ կապել Մխիթրյանի խաղակոշիկի կապիչները’