‘Ժոզե Մոուրինյո. Խաղը շրջեց Մոդրիչը’

634

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպման (2:1) արդյունքը եւ գովեստի խոսքեր է ասել Լուկա Մոդրիչի հասցեին, որը երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտավ Ալվարո Արբելոայի փոխարեն:

«Մանչեսթեր Յունայթեդը» գերազանց էր պաշտպանվում, տակտիկապես լավ էր կազմակերպված եւ բազմաթիվ դժվարություններ ստեղծեց մեզ:

Խաղը շրջեց Մոդրիչը, որը ավելացրեց սրությունն ու շարժումը: Նա ապահովեց մեր արագ տեղափոխությունը պաշտպանությունից հարձակման գիծ եւ փոխեց խաղի սցենարը»,- նշել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Մոդրիչը խփեց մադրիդցիների առաջին գնդակը:

Նախորդ հոդվածը‘Գարուն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանի կալանքն ապօրինի է’