‘Ժոզե Մոուրինյո. «Հիմարություն կլինի կարծել, թե մտածում ենք որոշ խաղերի մասին եւ ուշադրություն չենք դարձնում մյուս խաղերին»’

1107

«Լոֆտուս Ռոուդ» առաջին այցելության նախօրեին Ժոզե Մոուրինյոն հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Մարզիչն ասել է, թե ով հանդես կգա ՔՊՌ-ի հետ կիրակնօրյա հանդիպմանը: «Կջանանք հաջորդ 5 հանդիպումներում հաղթել, որպեսզի այս մրցաշրջանում ապահովենք չեմպիոնական տիտղոսը, իսկ մեր մրցակիցը կաշխատի իր համար կարևոր միավորներ կորզել, քանի որ պայքարում է լիգայում գոյատեւելու համար: Հիմա նա 18-րդ տեղում է»:

Եթե ավելացնենք նաեւ այն, որ դա լոնդոնյան դերբի է, զարմանալի չէ, որ Մոուրինյոն լիովին կենտրոնացած է հանգստյան օրերի հանդիպման վրա, եւ նախախաղային մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների բոլոր սուր հարցերին:

Սկզբում մարզիչը հաղորդել, որ լավ լուրեր ունի, պատմել է թիմի նորությունների եւ խաղացողների ֆիզիկական մարզավիճակի մասին: «Միայն Դիեգոն վնասվածք ունի: Մյուսները լավ մարզավիճակում են եւ պատրաստ խաղալու: Միկելը պատրաստ է, Ֆաբրեգասը՝ թեկուզ դիմակով, բայց՝ պատրաստ է, ոչ մի խնդիր չկա:

Դիեգոն անպայման կվերադառնա: Առջեւում 8 հանդիպում կա, եւ եթե նա հանդես գա 4-ում՝ նորմալ կլինի: Եթե հանդես գա 3-ում՝ իմ ակնկալիքներից պակաս կլինի, իսկ եթե հանդես գա 5-ում՝ իմ ակնկալիքներից ավելին կլինի: Կարծում եմ՝ նա կվերադառնա վերջին 4 հանդիպումներին»:

Մի քանի անգամ հիշատակվել է «Տոկիո» ակումբից հարձակվող Յոշինորի Մուտոյի մասին, որի մասին անցած շաբաթ մամուլը գրել էր, թե ամռանը պատրաստվում է տեղափոխվել «Չելսի»: Ճապոնացի լրագրողները մասնավորապես ցանկանում էին իմանալ, թե այդ առիթով ինչ կասնի Մոուրինյոն:

Մարզիչը հաստատել է, որ գիտի հարձակվողի մասին, բայց ընդգծել է, թե՝ չի կարծում, որ կարելի է խոսել ակումբի նոր ձեռքբերումի մասին: Նա ասել է, որ յուրաքանչյուր ձեռքբերում կատարվում է կարգի կամ նորեկի ներուժի հիման վրա, այլ ոչ թե՝ առեւտրային նկատառումների:

Լրագրողները հիշեցրլ են դեղին քարտերի մասին եւ հարցրել Մոուրինյոյին, թե նա պահեստայինների նստարանին չի՞ թողնի Մատիչին կամ Ֆաբրեգասին, քանի որ նրանք 9-ական դեղին քարտ ունեն, եւ ենթարկվում են ՄՅՈՒ-ի եւ «Արսենալի» հետ հաջորդ խաղերը բաց թողնելու սպառնալիքին, եթե այդ հանդիպմանը ստանան 10-րդ դեղին քարտը: Մոուրինյոն կտրականապես պատասխանել  է ՝ Ոչ:

Սրանք վերջին հանգստյան օրերն են, երբ 10-րդ դեղին քարտը կարող է հանգեցնել 2-խաղյա որակազրկման:

«Նրանք երկուսն էլ դուրս կգան մեկնարկային կազմում: Կլինի՝ ինչպես միշտ: Կաշխատենք հանդիպման ընթացքում դեղին քարտեր չստանալ, կաշխատենք ֆուտբոլ խաղալ: Վերջին խաղում մեր մրցակիցը 22 խախտում կատարեց, իսկ մենք՝ ընդամենը 5: Այդպես է եղել ողջ մրցաշրջանի ընթացքում:

Եթե Մատիչը կամ Ֆաբրեգասը ստիպված լինեն ծայրահեղ դեպքերում խախտում կատարել, որը կհանգեցնի դեղին քարտի, նրանք դա կանեն, բայց մեր խաղի դեպքում շատ դժվար կլինի մեր խաղացողներին ստիպել դեղին քարտ ստանալ:

Այս հանդիպումը 3 միավորի համար է: Մեզ միավորներ են պետք, հաղթանակներ են պետք, խաղերը մենք չենք ընտրում: Հիմարություն կլինի կարծել, թե մտածում ենք որոշ խաղերի մասին եւ ուշադրություն չենք դարձնում մյուս խաղերին:

Նախկինում Մոուրինյոն չի եղել «Լոֆտուս Ռոուդում», որտեղ տրիբունաները շատ մոտ են մարզադաշտին, ինչն այն առանձնակի աղմկոտ է դարձնում: «Տրիբունաների մարդիկ կարող են ազդել խաղի վրա, բայց գոլ խփողները նրանք չեն: Այնտեղ մրցավար եւ օգնականներ կան, այնպես որ՝ չեմ հուզվում: Պարզապես պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա ու հաղթենք: Այն, որ ողջ մրցաշրջանի ընթացքում աղյուսակում առաջատար ենք՝ ապացուցում է մեր կայունությունը, վստահությունը եւ յուրաքանչյուր հանդիպմանը խիզախ մոտենալը: Մենք արժանի ենք դրան»:

«Դա պարզապես ֆուտբոլային հանդիպում է: Իհարկե, երկու թիմերի համար էլ շատ կարեւոր է: Ոչ ոք չի կարծում, թե հեշտ կլինի: Անցած շաբաթ խաղացինք մի թիմի դեմ, որը կայուն աղյուսակի միջին մասերում է, բայց նրանք պարզապես ապշեցուցիչ էին, անհավանական ձեւով էին պատրաստվել խաղին, լիովին ներդրվեցին, ջանացին հաղթել: Այ դա ֆուտբոլ է»:

«Գիտեմ, որ ՔՊՌ-ը մի հանդիպում ավելի է անցկացրել, քան այն թիմերը, որոնք նրա հետ մրցում են: Բոլորը գիտեն, որ մնացած 6 հանդիպումներում նրանց միավորներ են պետք: Այնպես որ՝ բարդ հանդիպում կլինի: Սա 3 միավորի խաղ է, եւ պետք է լիարժեք զինված լինենք, որպեսզի արդյունքի հասնենք»:

Նախորդ հոդվածը‘Սուարես. «Մեղքի բաժինը ինձ վրա է, իսկ մյուսը՝ պաշտպանների, ովքեր սադրում էին ինձ»’
Հաջորդ հոդվածը‘Four Four Two. Անդրադարձ «Բորուսիային» ու Մխիթարյանին’