‘Ժոզե Մոուրինյո. Մենք պատրաստ ենք «Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերին’

549

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայի» հետ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ թիմը կձգտի այդ խաղում ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը:

«Այս հանդիպումը առանձնահատուկ նշանակություն ունի, բայց այն որեւէ կերպ կապված չէ կատալոնացիների դեմ նախորդ խաղերից: Մենք կփորձենք մեր լլավագույն ֆուտբոլը ցուցադրել եւ հասնել անհրաժեշտ արդյունքի: Առջեւում մենք ծանր գրաֆիկ ունենք: Բենզեման եւ Ալոնսոն արդեն մարզվում են ընդհանուր խմբում եւ կարող են խաղադաշտ մտնել: Ինձ ավելի շատ նման մակարդակի հանդիպումներն են դուր գալիս: Մենք պատրաստ ենք դրանց»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Ջերմաստիճանն էապես չի փոխվի’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 26-ին սպասվող իրադարձությունները’