‘Ժոզե Մոուրինյո. «Մենք վան Գալի հետ մեծագույն մարզիչներ ենք»’

748

«Չելս»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անհամբերությամբ է սպասում «Մանչեսթր Յունայթեդի» հետ հանդիպմանը, թիմ, որ վերջերս գլխավորել է Լուի վան Գալը: Հիշեցնենք, որ պորտուգալացին և հոլանդացին երեք տարի միասին աշխատել են «Բարսելոնա»-ում:

– Ես չեմ հուզվում, որ վան Գալը աշխատելու է Անգլիայում,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: Ես անհամբերությամբ և հույսով եմ սպասում «Մանչեսթր Յունայթեդի» հետ հանդիպմանը, և ոչ մի բանի մասին չեմ մտածում:  Վերջերս տեսա հոլանդացու տված մամուլի ասուլիսը: Դա իրական վան Գալն է՝ անկեղծ ու բաց բոլորի առաջ, այնպիսին, ինչպիսին եղել է միշտ: Լուին հիանալի մարզիչ է և ամբողջովին հարմար է «Մանչեսթր Յունայթեդին»: Մենք երկուսս էլ մեծագույն մարզիչներ ենք: Մենք ծնվել ենք հենց այդ մասնագիտության համար: Լուին լավագույն մարզիչն էր նաև աշխարհի առաջնությունում: Հիմա նա իր կարիերայի լավագույն փուլում է: Միևնույն ժամանակ նա իմ բարեկամն է, բարեկամ ողջ կյանքի համար:

«Չելսիի» և «Մանչեսթր Յունայթեդի» միջև առաջին համդիպումը տեղի կունենա հոկտեմբերի  26-ին:

Նախորդ հոդվածը‘Իսկոն կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից’
Հաջորդ հոդվածը‘Հրատապ հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ’