‘Ժոզե Մոուրինյո. «Մրցավարը կրկես էր սարքել «Վերդերի» ֆանատների համար»’

722

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ իր թիմի պարտությունից հետո դժգոհ էր մրցավարությունից: Այս անգամ քննադատության թիրախն է դարձել Խարմու Oսմերսուն, ով Բրեմենում վարում էր լոնդոնցիների հանդիպումն ընդդեմ «Վերդերի» (0:3):

– Մենք եկել էինք լուրջ թիմի հետ խաղալու, իսկ մրցավարը  որոշեց Բրեմենի ֆանատների համար կրկես սարքել,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Չելսի»-ի պաշտոնական կայքը: -Նա բավականչափ ուրախացավ և «սպանեց» խաղը: Յուրաքանչյուր մենամարտից հետո, տուգանային հարված էր նշանակվում ոչ մեր оգտին: Վերջին խախտումն ուղղակի աներևակայելի էր: «Վերդերի» դեմ ոչինչ չունեմ.թիմը լավ էր խաղում:

Նախորդ հոդվածը‘Կյելինի. Սուարեսի պատիժը պետք է մեղմացվի’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հաշվետու է լինում Լեյլա Յունուսի կալանավորման առնչությամբ’