‘Ժոզե Մոուրինյո.«Չէի կարծում, որ Ֆաբրեգասը կհեռանա «Բարսելանա»-ից»’

1062

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր անցած ուղին համեմատել է թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի անցած  ֆոտբոլային ճանապարհի հետ:  

— Ես միշտ մտածում էի, որ Սեսկը կուզենա խաղալ «Բարսելոնայում», — ասել է պորտուգալացի մասնագետը: Նա շատ լավ էր նայվում այդ թիմում և այլ թիմ տեղափոխվելու հիմքեր կարծես թե չկային: Բայց, երբ մենք հասկացանք, որ նա ուզում է վերադառնալ Լոնդոն, մեր բոլոր ջանքերը գործադրեցինք, որպեսզի նրան ձեռք բերենք: Ֆաբրեգասի կարիերան այդ իմաստով նման է իմ կարիերային: Ես նույնպես աշխատել եմ մեծագույն իսպանական ակումբում, բայց Անգլիա վերադառնալու ցանկությունը արդյունքում գերակշռեց ամեն ինչին: Հույս ունենք, որ այս խաղացողը նոր մրցաշրջանում մեզ շատ կօգնի: Նրա բարձր խաղային ինտելեկտը, խաղի ռիթմը փոխելու կարողությունը, «Չելսի»-ին շատ պետք կգան:

Հիշեցնենք, որ 27-ամյա Ֆաբրեգասը հունիսին 5 տարով պայմանագիր է ստորագրել «Չելսի»-ի հետ, որը ֆուտբոլիստի համար վճարել է 33 մլն եվրո:

Նախորդ հոդվածը‘Լավրովը հաստատել է, որ Պուտինը հանդիպելու է Սարգսյանի և Ալիևի հետ’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թ. հունվար-հունիս ամիսներին ավելացել են 4,1%-ով’