‘Ժոզե Մոուրինյո. Պատրաստ եմ եւս 15 տարի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»’

2892

‘

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ պատրաստ է գրեթե մինչեւ կարիերայի ավարտը մնալ անգլիական ակումբում։

«Ես պատրաստ եմ դեռ 15 տարի էլ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այո, դա բարդ է ճնշման պատճառով, որը կապված է մեր աշխատանքի հետ։ Մարդիկ պահանջում են միայն հաղթանակ, թեեւ տիտղոսը բաժին է հասնում միայն մեկ թիմի։ Ամեն տարի տիտղոս նվաճելը դառնում է ավելի բարդ։ Բայց ես մշտապես աշխատանքի մեջ եմ»,- 54-ամյա Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է անցած ամռանը եւ առաջին մրցաշրջանում նվաճել է երեք տիտղոս՝ Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը։

‘

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգերը գերազանցել է Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Չավին կավարտի ֆուտբոլային կարիերան մրցաշրջանի ավարտից հետո’