‘Ժոզե Մոուրինյո. Ռեալը» շարունակում է մնալ Եվրոպայի լավագույն թիմերից մեկը’

601

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում էսպանյոլի հետ խաղից առաջ կիսվել է իր ակնկալիքներով:

«Կոենտրաուն հնարավոր է խաղա, իսկ ահա Բենզեման չի հասցնի վերականգնվել:

Ինձ դուր է գալիս այն աշխատանքը, արվում է «էսպանյոլում»: Ագիրեն գիտի աշխատանքից օգուտ քաղել: Վստահ եմ, որ շուտով նրանք կսկսեն միավորներ հավաքել:

«Ռեալը» շարունակում է մնալ Եվրոպայի լավագույն թիմերից մեկը, ինչպես անցած տարի: Դա լավատեսության հիմք է տալիս:

Նշենք, որ «Ռեալ» – «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 16-ին, ժամը 22:00-ին:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Մարիամ Հովհաննիսյան. Գոհարներ գրաբարի իջեւանյան բարբառից ‘
Հաջորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Մենամարտի տեսագրությունը’