‘Ժոզե Մոուրինյո. «Ռեալը» վառվում է, բայց ես հրշեջ չեմ’

1543

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարը նշել է, թե մտադիր չէ գլխավորել Գալակտիկոսը, եթե առաջարկություն լինի։

«Հիմա Սերուցքայինների պատմության մեջ լավագույն ժամանակաշրջանը չէ։ Չեմ վերլուծի, թե ինչու է այդպես եղել, դա իմ խնդիրը չէ։ Կարող եմ ասել, որ հիմա «Ռեալը» կրակի մեջ է, բայց ես հրշեջ չեմ, որպեսզի այն մարեմ։ Եթե Զիդանին աշխատանքից ազատեն, ապա կսկսեն խնամախոսել բոլոր նախկին մարզիչներին, ովքեր հաջողության են հասել մադրիդյան ակումբում։

Ես «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանամ միայն այն դեպքում, եթե ինձ ազատեն աշխատանքից։  Անհնար է կամավոր հեռանալ այդպիսի կոլեկտիվից։

Ռոնա՞լդուն։ Հավատացեք, եթե «Ռեալը» սկսի լավ խաղ ցուցադրել՝ ոչ ոք չի խոսի Ռոնալդուի հեռանալու մասին։ Առայժմ ՄՅՈՒ-ի ծրագրերում Կրիշտիանուն չկա, բայց եթե այնպես ստացվի, որ նա ցանկանա ելույթ ունենալ «Օլդ Թրաֆորդում» – խնդրեմ։ Այդպիսի մասշտաբի ֆուտբոլիստից ես չեմ հրաժարվի։ Հավելած՝ երկրպագուների համար դա մեծ նվեր կլինի»,- հայտարարել է Մոուրինյոն։

Նախորդ հոդվածը‘«Ինտերի» սեփականատերերը հեղափոխություն են պատրաստում թիմում’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն մտադիր է կիրառել 4-րդ փոխարինումը կատարելու կանոնը’