‘Ժոզե Մոուրինյո. «Ռունին կարևոր խաղացող է և թիմի ավագը»’

2030

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է հարձակվող Ուեյն Ռունիի կարևորությունը թիմի համար, հավելելով, որ ավագի թևկապը նրան տեղ չի երաշխավորի մեկնարկային կազմում։

«Ես զարմացած եմ, որ Ռունիի առիթով այսքան հարցեր են առաջանում։ Ես գիտեմ, որ հավաքականների մակարդակում անգլիացիներն իրենց կյանքը բարդացնելու սովորություն ունեն, և այս ամառ նրանք ինձ չզարմացրին։

Բայց ակումբում Ռունիի վերաբերյալ հարցեր չկան։ Նա թիմի ավագն է, ավագն է մարզչի և թիմակիցների համար։ Ես նրան շատ եմ վստահում և համարում եմ նրան կարևոր խաղացող։ Ռունին գիտի, որ պետք է տքնաջան աշխատի։ Նա պայքարել է այն ամենի համար, ինչին հասել է։ Իմ օրոք էլ այդպես կլինի։ Նա իրոք ինձ համար ավագ է»,- պորտուգալացուն է մեջբերում Four-Four-Two-ն։

Նախորդ հոդվածը‘Շյուրլե. «Ցանկանում եմ բոլորին ապացուցել, որ «Բորուսիա» տեղափոխվելը ճիշտ որոշում էր»’
Հաջորդ հոդվածը‘Բեքհեմ. Հաջորդ մրցաշրջանում ԱՊԼ տիտղոսը նվաճելու է «Յունայթեդը»’