‘Ժոզե Մոուրինյո. Ռունին հենց ինձ է հիշեցնում’

1077

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ Ռունին ցանկանում լքել ակումբը:

«Իմ կարծիքով, նա խաղացողի համար գերազանց տարիքում է գտնվում: Նա արդեն ունի հասունություն, մեծ փորձ, սակայն դեռեւս երիտասարդ է: Այժմ նա պետք է վարվի այնպես, որ երջանիկ լինի:

Նա մի փոքր ինձ է հիշեցնում: Նրան պայմանագրում ավելորդ ֆունտն այլեւս պետք չէ, եւս մեկ գավաթը դժվար թե ինչ որ բան փոխի:

Ինձ դուր է գալիս այդ տղան: Ես նրան մաղթում եմ լավագույնը:

Չելսի՞: Ես մի քանի բան եմ սովորել: Դրանցից մեկը. ոչինչ չմեկնաբանել, ինչ կապված է այլ թիմերի խաղացողների: Ոչ մի հնարավորություն չկա»,- ասել է Մոուրինյոն:

Նախորդ հոդվածը‘«Շանթ» հ/ը-ը պարզաբանեում է Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելու պատճառները’
Հաջորդ հոդվածը‘«Իր համար արյուն թափելը հոբբի է» — Սուրիկ Խաչատրյանի հին արարքների նոր բացահայտումներ’