‘
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի աշխատանքից ստացած տպավորությունների մասին։
— Ես նրան չեմ ճանաչում։ Երբ աշխատում էի Իտալիայում՝ նա Սերիա «А»-ում չէր։ Չեմ հանդիպել նրան և չեմ խաղացել նրա թիմերի հետ։ Ես պարզապես հետևում եմ ֆուտբոլին։ Նա գերազանց է աշխատել «Նապոլիում»։
Բոլոր լավ մարզիչներն ուզում են աշխատել Անգլիայում։ Սա բարձր մակարդակի խելագար մրցաշար է։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարզիչ երազում է այստեղ աշխատել, և Սարին օգտվեց հնարավորությունից։
Նա հրաշալի թիմ ունի, հրաշալի կազմ և բարձրակարգ խաղացողներ։ Նա լավ աշխատանքի բոլոր պայմաններն ունի,- ասել է Մոուրինյոն beIN Sports-ի եթերում։
‘