‘
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ ժողովուրդը սկսել է սուլել, երբ Հովհաննիսյանը փորձել է հայտարարել հերթական հանրահավաքի օրը: «Ինձ եք շվացնո՞ւմ»,- ասել է Հովհաննիսյանն ու հայտարարել, թե ապրիլի 6-ին տեղի կունենա երկուժամանոց հանրահավաք, որի ժամանակ կներկայացվի Հայաստանի ապագա կառավարության կազմն ու կխոսվի Երևանի ավագանու ընտրություններից:
Մարդիկ անընդհատ գոռում են՝ «Հի՛մա, հի՛մա», «Երկաթը տաք-տաք են ծեծում»: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, մարդիկ կամաց-կամաց լքում են հրապարակը:
‘