‘«Ժողովուրդ». Արամ Կարապետյան. «Ոչ ընտրություններին, այո՝ հեղափոխությանը»’

733

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է չառաջադրվել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ ընտրություն՝ որպես այդպիսին, տեղի չի ունենալու: Ավանում կայացած ընտրությունները դրա վառ վկայությունն են:

«Նույնիսկ անիմաստ է ընտրություն բառն օգտագործել, քանի որ դա ընդամենը միջոցառում է, որին մասնակցելով՝ մենք կլեգիտիմացնենք Սերժ Սարգսյանին՝ ապահովելով նրա համար մրցակցային դաշտ»,- երեկ «Ժոդովուրդի» հետ զրույցում ասել է Արամ Կարապետյանը:

ՆԺԿ ակտիվը դեկտեմբերի 1-ին որոշել էր Արամ Կարապետյանին առաջադրել ՀՀ նախագահի թեկնածու՝ հետագա գործողությունների պատասխանատվությունը թողնելով նրա վրա: Եվ Կարապետյանն էլ անձամբ որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին՝ հավատարիմ մնալով «Ոչ ընտրություններին, այո՝ հեղափոխությանը» կարգախոսին:

Նախորդ հոդվածը‘Դրամը տարեսկզբից ի վեր ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5,07%-ով ‘
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Նաիրիտում 2 ամսվա աշխատավարձ են ստացել. մինչև դեկտեմբերի 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի’