‘«Ժողովուրդ». Եվ դու՞ Քոքոբելյան’

848

Բնապահպան ակտիվիստները երեկ այցելել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի տարածք՝ ծանոթանալու «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի կառուցման ընթացքին։ Նրանք տեղում համոզվել են, թե բնապահպանական ինչ խնդիրներ է առաջացրել դրա շինարարությունը։ Գետահովիտի բնակիչները մտադիր են այսօր Երևանում բնապահպանական ակցիա կազմակերպել և հանդիպել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ այդ հէկ-ը պատկանում Է Աժ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին, որից այդ հարցը ճշտելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան, նա այդպես Էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». ԲՀԿ-ն փորձում է սիրաշահել Մարտուն Գրիգորյանին’
Հաջորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Արզաքանցյանի «ախրանային» զինաթափել են’