‘
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Ռեգնում» գործակալության երևանյան գրասենյակի նախագահ Ռուբեն Գրդզելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։
Ինչպես տեղեկացավ թերթը «Ռեգնում»–ից, հաշվի առնելով Գրդզելյանի՝ նախկինում դատված չլինելը և նրա խնամքի տակ անչափահաս երեխաներ լինելը՝ դատախազը միջնորդել Է ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով Գրդզելյանին մեղավոր ճանաչել և բռնագրավել 150.000 դրամ տուգանք։
Քրգործում ներառված մյուս քաղաքացու՝ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանիկյանի դեմ մեղադրողը ևս նմանատիպ մեղադրանք Է առաջադրել՝ պահանջելով բռնագանձել 100.000 դրամ։
‘