‘Ժորդի Ռոուրա. Բարսելոնայում բոլորովին այլ խաղ կլինի’

590

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի օգնական Ժորդի Ռոուրան «Միլանի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպումից հետո (0:2) հայտարարել է, որ Բարսելոնայում բոլորովին այլ խաղ է լինելու:

«Մենք մեր հաջող չանցկացրեցինք խաղը: Թեպետ մենք հեռու էինք կատարելությունից, սակայն 0:2 հաշիվը չափազանց էր: Մրցակիցը մի քանի պահ ստեղծեց եւ իրացրեց`մեզ շատ բարդ խնդրի առջեւ դնելով: Մենք արդեն ասել էինք, որ այստեղ չափազանց դժվար է խաղալ: «Միլանը» հիանալի էր պաշտպանվում:

Մրցակիցը պաշտպանությունում մեծ ուժեր էր կենտրոնացրել, իսկ առաջին գնդակը, անկեղծ ասած, մեզ շոկի մեջ գցեց: Բայց մենք հավատում ենք մեր թիմին եւ մեր մարզադաշտին: Երկրորդ հանդիպումը բոլորովին այլ կլինի: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ մենք կարող ենք փոխել մրցակցության ընթացքը»,- Ռոուրայի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Նախորդ հոդվածը‘Սպայի հայացքի ներքո զինվորի քվեարկության դեպքի առիթով քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Ս.Սարգսյանի ու Ր.Հովհաննիսյանի հանդիպման որոշ մանրամասներ’