‘
«Բարսելոնայի» մարզիչի պաշտոնակատար Ժորդի Ռոուրան անդրադարձել է «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպմանը:
«Տիտո Վիլանովան ակտիվորեն հետեւում է մեր հանդիպումներին: Ես զարմացած եմ նրա տոկունության վրա, որ կարողանում է նման բուժման ընթացքում այդքան հանդիպումներ դիտել: Մենք ձգտում ենք այնպես աշխատել, կարծես Տիտոն այստեղ է, եւ թիմին պատրաստում է խաղին:
Մենք ամեն ինչ վերլուծել ենք եւ պատրաստվել այս խաղին: Որոշել ենք թիմի կառուցվածքը, չնայած մի շարք դիրքերում դեռ որոշ կասկածներ կան:
Շատ կարեւոր է հավասարակշռություն պահպանել ակտիվության եւ մեր հաղթանակի ձգտման միջեւ, չի կարելի շտապել: Պետք է գտնենք ոսկե միջինը: Մենք կարող ենք երկու գոլ խփել հաշված րոպեների ընթացքում կամ 90 րոպեից էլ ավելի շատ ժամանակահատվածում:
«Միլանը» ամեն ինչ կանի իր առավելությունը պահպանելու համար, սակայն մեր պարտականությունն է հարձակվել: Մենք որոշ քայլեր մշակել ենք»,- ասել է Ռոուրան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Միլան» հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 23:45-ին:
‘